‘Վարդան Մալխասյան. Ռեժիմը միշտ ուզում է Կոնգրեսից մի պատանդ ունենալ (տեսանյութ)’

1512

Ազատամարտիկ, նախկին քաղբանտարկյալ Վարդան Մալխասյանը ծիծաղելի է համարում այն կարծիքը, որ Վերաքննիչ դատարանը կարող է Հայ ազգային կոնգրեսի չորս ակտիվիստների գործով արդարացի վճիռ կայացնել:

«Ես էս ճանապարհներով անցել եմ, էս նույն դահլիճում նաեւ մեր դատավարությունն է տեղի ունեցել: Մեզ դատապարտեցին երկրի սահմանադրական կարգը բռնի կերպով խախտելու կոչեր անելու համար: Հետագայում Եվրադատարանը մեզ արդարացրեց եւ մեղավոր ճանաչեց Հայաստանի հանրապետությանը, ոչ թե անարդար վճիռ կայացրած դատավորներին կամ ԱԱԾ աշխատակիցներին, որոնք գործ սարքեցին մեր վրա: Հիմա նույնը շարունակվում է», — iLur.am-ի հետ զրույցում ասաց պարոն Մալխասյանը:

Պատճառն, նրա խոսքով, այն է, որ ներկայիս Հայաստանը ոչ թե արդարության պետություն է, այլ խաբկանքի, չարիքի, կեղծիքի տիրապետություն:

« Ժողովրդի իշխանությունը բռնազավթել են մի խումբ անազգ, անհայրենիք թափթփուկներ, որոնք իրենց շրջապատել են իրենց նմաններով: Նրանք մի այսպիսի բանաձեւ են մշակել. եթե ուզում ես լավ ապրել, եթե ուզում ես բարիք, պաշտոն ձեռք բերել, ուրեմն պետք է ընդունես ստորությունը: Նրանց համար ամենավտանգավոր մարդը ճշտախոս եւ ազնիվ մարդն է: Ճշտախոս մարդն այս համակարգում չի կարող դատավոր աշխատել», — նշեց նախկին քաղբանտարկյալը՝ հիշեցնելով նախկին դատավոր Պարգեւ Օհանյանի օրինակը., որը փորձել էր օրինական վճիռ կայացնել՝ ի վնաս գործադիր իշխանության շահերի եւ որին դրա համար պաշտոնանկն արեցին:

Ըստ Վարդան Մալխասյանի Հայաստանում քաղաքական երանգ ունեցող բոլոր գործերում վճիռը կայացնում են Բաղրամյան 26 հասցեից, իսկ ոչ քաղաքական գործերում դատավորը լրիվ ազատ է եւ կարող է նաեւ կաշառք վերցնել: «Նրան ոչ ոք չի խանգարի եւ չի էլ «նկատի», որ կաշառք է վերցրել որովհետեւ քաղաքական գործերով դատավորը կատարում է նրանց բոլոր պատվերները», — նշեց ազատամարտիկը:

Այնուամենայնիվ, նա հույսը չի կորցնում բայց նաեւ արդարություն չի ակնկալում այս ռեժիմից, մանավանդ քաղաքական գործերի մեջ: «Եթե, իհարկե, այդ քաղաքական գործերն էլ իրենք չեն սարքել: Հնարավոր է իրենք շինծու գործեր հարուցեն, շինծու կալանքի վերցնեն ու ազատ արձակեն, բայց քանի որ Հայ ազգային կոնգրեսն այս իշխանությունների հիմնական ընդդիմությունն եւ եւ նրանք իրենց թալանած փողերի մոտ 1/3-ը ծախսել են, որ Հանրապետության հիմնադիր նախագահ, մեր վերջին ազատամարտի գերագույն գլխավոր հրամանատար Լեւոն Տեր-Պետրոսյանին եւ նրա շրջապատը վարկաբեկեն, պառակտեն, ցիրուցան անեն, ուրեմն՝ վտանգն զգում են հենց այս ուժի կողմից եւ իրենց հիմնական թիրախն այս ուժն են դարձրել: Եւ քանի որ այդս տղաները Կոնգրեսից են, չնայած միջազգային իրավապաշտպամն կառույցների բազմիցս արտահայտած դիրքորոշմանը եւ հորդորներին, իշխանություններն իրենց գործելաոճը չեն փոխելու: Որովհետեւ սրանք միշոտ ուզում են Կոնգրեսից մի պատանդ ունենան», — ամփոփեց Վարդան Մալխասյանը:

 

Նախորդ հոդվածը‘Նախադիտում՝ «Բունդեսլիգա» 2013-2014 Մաս 2-րդ’
Հաջորդ հոդվածը‘Երթ դեպի քաղաքապետարան. Ֆոտոշարք’