‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը’

950

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի օգոստոսի 10-ից մեկնարկող մարզական հավաքի ծրագիրը: Տեղեկացնում է Հայաստանի ֆուտբոլային ֆեդերացիան:

Օգոստոսի 10-ին ազգային հավաքականը կհանգրվանի ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:

Օգոստոսի 10-ին` ժամը 19:00-ին, ազգային հավաքականը կանցկացնի առաջին մարզումը, որը բաց կլինի միայն ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար: Մարզման ավարտից հետո, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի զրուցել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստների հետ:

Օգոստոսի 11-ին և 12-ին ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում ազգային հավաքականը կանցկացնի երկուական փակ մարզում:

Օգոստոսի 13-ին Հայաստանի ազգային հավաքականը կմեկնի Ալբանիա, որտեղ Երևանի ժամանակով ժամը 21:00-ին կանցկացնի վերջին մարզումը:

Օգոստոսի 14-ին՝ ժամը 22:45-ին, Տիրանայի «Քեմալ Սթաֆա» մարզադաշտում տեղի կունենա Ալբանիա-Հայաստան ընկերական հանդիպումը:

 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահին. Անդրադարձ է եղել նաև ԼՂ հարցին’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի վարչության անդամ. Վարչախումբն էլ հասկանում է, որ իր շահերից չի բխում Տիգրան Առաքելյանին անազատության մեջ պահելը. Տեսանյութ’