‘Սերժ Սարգսյանը հանդիպել է Իրանի նորընտիր նախագահին. Անդրադարձ է եղել նաև ԼՂ հարցին’

804

Իրանի Իսլամական Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր Թեհրանում հանդիպում է ունեցել Իրանի նորընտիր Նախագահ Հասան Ռոհանիի հետ:

Հանդիպման սկզբում Իրանի Նախագահը շնորհակալություն է հայտնել Սերժ Սարգսյանին հրավերն ընդունելու և երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Սերժ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Հասան Ռոհանիին՝ Իրանի Նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել բեղմնավոր աշխատանք ու նորանոր հաջողություններ այդ բարձր և պատասխանատու պաշտոնում:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, մասնավորապես Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային գործընթացի ներկա վիճակին:

Նախորդ հոդվածը‘Տիգրան Առաքելյան. Մեղադրյալի աթոռին պետք է նստած լինեին որպես «տուժող» ներկայացող ոստիկանները’
Հաջորդ հոդվածը‘Վարդան Մինասյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի մարզական հավաքի ծրագիրը’