‘Վարդան Պետրոսյանի առողջական վիճակը կայուն ծանր է’

1023

Քիչ առաջ Էրեբունի բժշկական կենտրոնից iLur.am-ին տեղեկացրին, որ Վարդան Պետրոսյանի առողջական վիճակն այժմ գնահատվում է կայուն ծանր. անջատվել է շնչառական ապարատը, գիտակցությունը տեղն է: Հիվանդանոցից հայտնեցին նաև, որ Պետրոսյանին դեռևս մի քանի օր կպահեն վերակենդանացման բաժանմունքում:

Հիշեցնենք, որ երեկ, ժամը 21-ի սահամաններում, Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում բախվել էին BMW մակնիշի 04 ՍԼ 920 համարանիշի և Վազ 2121 մակնիշի 870 ՕԼ 64 համարանիշի ավտոմեքենաները, որի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Վիրավորների մեջ է նաև հայտնի դերասան Վարդան Պետրոսյանը, ով վարել է ավտոմեքենաներից մեկը:  

Նախորդ հոդվածը‘Ս. Սարգսյանը սահմանադրական փոփոխությունների հարցում հայցել է Յագլանդի աջակցությունը ‘
Հաջորդ հոդվածը‘Նաիրա Զոհրաբյանը մեկնաբանել է Գ. Ծառուկյանի եւ ԱԱԽՔ-ի միջեւ տեղի ունեցած միջադեպի մասին լուրերը’