‘Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ‘

896

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը ավարտվեց 15.35-ին, քվեարկությանը չեն մասնակցել ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունները:

Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց փակ քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել են 129-ից 71-ը:

71 քվեաթերթիկներից մեկը ճանաչվել է անվավեր, 64 պատգամավոր քվեարկել են կողմ, իսկ 6 դեմ: Այսպիսով փակ գաղտնի քվեարկության արդյունքում ԱԺ-ն կայացրեց որոշում ԱԺ պատգամավոր Վարդան Միանասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Նախորդ հոդվածը‘Միխայիլ Սահակաշվիլին հայտարարել է ընդդիմության շարքերն անցնելու մասին ‘
Հաջորդ հոդվածը’64 կողմ ձայնով Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ‘