’64 կողմ ձայնով Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ‘

275

ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության քվեարկությունը ավարտվեց 15.35-ին, քվեարկությանը չեն մասնակցել ԲՀԿ, ՀՅԴ, ՀԱԿ, «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցությունները:
Ժամանակավոր հաշվիչ հանձնաժողովի նախագահ Սուքիաս Ավետիսյանը հրապարակեց փակ քվեարկության արդյունքները, ըստ որի՝ քվեարկությանը մասնակցել են 129-ից 71-ը: 
71 քվեաթերթիկներից մեկը ճանաչվել է անվավեր, 64 պատգամավոր քվեարկել են կողմ, իսկ 6 դեմ: Այսպիսով փակ գաղտնի քվեարկության արդյունքում որոշվեց ԱԺ պատգամավոր ՎԱրդան Միանասի Օսկանյանին որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու մասին:

Լուսանկարը՝ civilnet.am կայքից

Նախորդ հոդվածը‘Վարդան Օսկանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից ‘
Հաջորդ հոդվածը‘Հայտնի դերասան Ալեն Դելոնը կժամանի Երևան ‘