‘Վարդան Օսկանյան. ԲՀԿ-ն պետք է մասնակցի սեփական թեկնածուով’

809

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Օսկանյանը երեկ, հոկտեմբերի 8-ն, վերադառնալով ԱԱԾ քննչական բավնից, ուր նա հրավիրված եր մեղադրանք ներկայացնելու և հարցաքննության, պատասխանեց Civilnet.am-ի հարցերին: Ստորև ներկայացնում ենք հարցազրույցը ամբողջությամբ.

— Պարոն Օսկանյան, այսօր ԱԱԾ-ն Ձեզ հրավիրել էր մեղադրանք ներկայացնելու ևհարցաքննության, և Դուք կրկին հրաժարվել եք ցուցմունք տալ: Ինչո՞ւ:

— Նախ ասեմ, որ ես ընդամենը մեկ կարևոր հարցի եմ պատասխանել այն մասին, թե արդյոք ես ընդունում եմ իմ մեղքը՝ թեկուզ մասնակի: Իմ պատասխանը եղել է, որ բացարձակապես չեմ ընդունում: Հետևապես, ես օգտվել եմ իմ սահմանադրական իրավունքից և ցուցմունք չեմ տվել:

— Բայց Ձեր անձեռնմխելիությունը վերցնելու և գործում որպես մեղադրյալ ներգրավելուհամար իշխող կուսակցության հիմնավորումն այն էր, որ հնարավորություն ստեղծվի՝ Դուքապացուցեք Ձեր անմեղությունը:

— Այդ հիմնավորումն ամենամեծ անհեթեթությունն էր և լավագույն ապացույցը այն բանի, որ այս գործը քաղաքական պատվեր է: Ես վստահ եմ, որ մեր օրենսդիրները լավ գիտեն, որ մեղքը պետք է ապացուցի մեղադրողը և ոչ թե մեղադրյալը: Երկրորդ, մեր քրեական օրենսդրության հիմքում դրված է անմեղության կանխավարկածը, որը և ենթադրում է, որ օրենսդիրները մեղադրանքի կապակցությամբ դատախազից պետք է պահանջեին իրենց մտքում որևէ կասկած չթողնող ապացույցներ և նոր միայն համաձայնեին ինձ անձեռնմխելիությունից զրկել: Դա տեղի չունեցավ, որովհետև ակնհայտորեն իջեցվել էր քաղաքական պատվեր:

— Դուք ասում եք՝ քաղաքական պատվեր, հետապնդում: Ըստ Ձեզ՝ դա կապվա՞ծ է առաջիկանախագահական ընտրությունների հետ: Առհասարակ, այն պահից ի վեր, երբ Դուքվերադարձաք մեծ քաղաքականություն, անընդհատ խոսվում է նախագահականընտրություններում Ձեր հնարավոր առաջադրման մասին: Վերջիվերջո, կուսակցությունը Ձերթեկնածությունը առաջ քաշելո՞ւ է, թե՞ ոչ:

— ԲՀԿ-ի՝ սեփական թեկնածուով մասնակցելու վերաբերյալ կարող եմ ասել հետևյալը: Նախ, կուսակցությունն այս հարցի վերաբերյալ դեռ պաշտոնական որոշում չի ընդունել: Այնպես որ, այն, ինչ ասելու եմ՝ իմ անձնական կարծիքն է: Հաշվի առնելով, որ ԲՀԿ-ն այսօր Հայաստանում ծանրակշիռ և մեծ հեղինակություն ունեցող կուսակցություն է, և ժողովուրդը նրանից մեծ ակնկալիքներ ունի, ես կարծում եմ, որ նա մինաշանակորեն նախագահական ընտրություններին պետք է մասնակցի սեփական թեկնածուով: Բնական է, որ առաջին հերթին այդ թեկնածուն պետք է լինի կուսակցության առաջնորդը՝ Գագիկ Ծառուկյանը: Սակայն, եթե պարոն Ծառուկյանը չուզենա իր թեկնածությունը դնել, և կուսակցությունը կանգնի իմ թեկնածության վրա, ես պատրաստ եմ ինձ վրա վերցնել այդ պատասխանատվությունը:

— Չե՞ք կարծում, որ սեփական թեկնածուով գնալու դեպքում կուժեղանան ճնշումներըԾառուկյանի, Ձեր և ընդհանրապես ԲՀԿ-ի նկատմամբ:

— Գիտե՞ք, հարցին պետք է նայել երկրի շահերի տեսանկյունից: «Բարգավաճ Հայաստանի» մասնակցությունից միմիայն կշահի Հայաստանը, մեր ժողովրդավարությունը, ժողովուրդն իսկական այլընտրանք կունենա, և միջազգային հանրությունը մեզ կվերաբերվի որպես ժողովրդավարության իսկական ճանապարհ բռնած երկրի:

Նախորդ հոդվածը‘«Հրապարակ». Լավանդայի Արայիկը գործարարների կուսակցություն է ստեղծում’
Հաջորդ հոդվածը‘Կառլսենը շրջանցեց Արոնյանին’