‘Վարչական դատարանը մերժել է Նարինե Մկրտչյանի հայցը’

1067

ՀՀ վարչական դատարանը՝ դատավոր Քրիստինե Մկոյանի նախագահությամբ այսօր մերժեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի հայցն ընդդեմ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի: Այս մասին հայտնում է «Փաստինֆոն»: 

Նարինե Մկրտչյանն ինքնառաջադրվել էր որպես ՀՀ նախագահի թեկնածու, սակայն չէր վճարել ՀՀ ընտրական օրենսգրքով նախատեսված ընտրագրավը՝ 8 մլն դրամը, ուստի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել էր գրանցել նրա թեկնածությունը։ Ն.Մկրտչյանի ներկայացուցիչ Կարեն Վարդանյանի կարծիքով, վիճարկվող՝ Ն.Մկրտչյանի գրանցումը մերժելու վերաբերյալ ՀՀ ԿԸՀ հունվարի 14-ի թիվ 22-Ա որոշման ընդունմամբ ՀՀ ԿԸՀ-ն զանց է առել ավելի գերակա իրավական փաստաթուղթը՝ ՀՀ Սահմանադրությունը: Մասնավորապես ՀՀ հիմնական օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ, և նրա նորմերը գործում են անմիջականորեն», իսկ Սահմանադրության 14.1 հոդվածն արգելում է խտրականությունն, այդ թվում՝ գույքային վիճակից կախված խտրականությունը:

Նախորդ հոդվածը‘Սպասվում են էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ’
Հաջորդ հոդվածը‘Բաքվում կկայանա թյուրքալեզու երկրների համայնքային կազմակերպությունների Առաջին գագաթնաժողովը’