Վարչապետ․ Ճապոնիան առայժմ Պուտինի հետ բանակցություններ չի նախատեսում

379

Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան ուրբաթ օրը խորհրդարանում ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ առայժմ չի ծրագրում բանակցություններ անցկացնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։

«Այժմ կարևոր են ուժեղ հակառուսաստանյան պատժամիջոցները և օնությունն Ուկրաինային։ Նախքան ուղղակիորեն Պուտինին դիմելը, միջազգային հանրությունը պետք է միավորվի և Ռուսաստանին հստակ ուղերձ հղի,- ընդգծել է վարչապետը։- Ես նույնպես մտադիր չեմ բանակցել նախագահ Պուտինի հետ և ներկա պահի դրությամբ չեմ դիտարկում որևէ այլ ալիքով նրան դիմելու տարբերակը»։

Վերջին անգամ Կիսիդան և Պուտինը բանակցություններ են անցկացրել փետրվարի 17-ին, հեռախոսով։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայաստան — Իռլանդիա հանդիպման մրցավարները
Հաջորդ հոդվածը«Ռոլան Գարոս»․ 18-ամյա Կորի Գաուֆը եզրափակիչում է