Հայաստան — Իռլանդիա հանդիպման մրցավարները

389

Ֆուտբոլի Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի առաջին տուրի Հայաստան — Իռլանդիա հանդիպումը կսպասարկի Ռումինիայի մրցավարական խումբը։

Հանդիպման գլխավոր մրցավարն է Ռադու Մարիան Պետրեսկուն։ Մրցավարի օգնականներն են Ռադու Ադրիան Շտեֆան Ժինգուլյակը և Միրչա Միհայիլ Գրիգորիուն, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։ Չորրորդ պաշտոնյան է Յուլիան Դիման։

Հանդիպման տեսուչ է նշանակվել Անդրեյ Սիպայլոն (Լատվիա), ՈւԵՖԱ պատվիրակ՝ Կուանիշ Կանապյանովը (Ղազախստան)։

Հայաստան — Իռլանդիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 4-ին Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 17։00-ին։

Նախորդ հոդվածըԹուրքիան իր միջազգային անվանումը պաշտոնապես փոխել է Türkiye-ի
Հաջորդ հոդվածըՎարչապետ․ Ճապոնիան առայժմ Պուտինի հետ բանակցություններ չի նախատեսում