‘Վենգերին նոր խաղացողների համար 40 միլիոն ֆունտ կհատկացվի’

612

Լոնդոնի «Արսենալի» ղեկավարությունը ձմեռային պատուհանի ժամանակ պատրաստ է ակումբի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին նոր ֆուտբոլիստներ գնելու համար 40 միլիոն ֆունտ հատկացնել:

«Արսենալը» վերջերս գլխավոր հովանավորի հետ 5 տարով երկարաձգել էր պայմանագիրը, որի համար կստանա 150 միլիոն ֆունտ: Հենց այս աղբյուրից էլ գումարներ կհատկացվեն: Սպասվում է, որ ձմռանը Վենգերը հարձակվող ձեռք կբերի:

Լոնդոնցիների հիմնական նպատակներից մեկը գերմանական «Շալկեի» հարձակվող Կլաս-Յան Հունտելարն է, որի պայմանագիրը թիմի հետ ավարտվում է 2013թ. ամռանը: Բացի այդ, բացառված չէ «Նյու-Յորք Ռեդ Բուլս» թիմի հարձակվող Թիերի Անրիին վարձակալումը:

Նախորդ հոդվածը‘Լեռնային Ղարաբաղում օդանավակայանի բացումը չի փոխի այդ տարածքի կարգավիճակը’
Հաջորդ հոդվածը‘Կախվածություն Մեսսիի՞ց, թե՞ նրա գոլերից’