Վեսթմինսթերյան աբբայությունում ղողանջում է զանգը

121

Այն ղողանջելու է րոպեն մեկ՝ մինչև աբբայությունում տեղական ժամանակով ժամը 11-ին արարողության սկիզբը։ Զանգը կղողանջի 96 անգամ՝ թագուհու ապրած տարիների թվով։

Սպասվում է, որ թագուհու պետական հուղարկավորությանը կայցելեն մոտավորապես 2000 հյուրեր։ Պաշտոնական ցուցակը չի հրապարակվում, սակայն հայտնի է, թե ովքեր ներկա կլինեն Վեսթմինսթերյան աբբայությունում։

Հուղարկավորությանը ժամանել են թագավորական ընտանիքների անդամներ ողջ Եվրոպայից, այդ թվում՝ թագավորներ և թագուհիներ Բելգիայից, Նիդեռլանդներից և Իսպանիայից։ Ներկա կլինեն նաև Ճապոնիայի կայսր Նարուհիտոն և կայսրուհի Մասակոն։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և առաջին տիկին Ջիլ Բայդենը մեկնել են Լոնդոն՝ մասնակցելու թագուհու հուղարկավորությանը։ Այստեղ են ժամանել նաև Ֆրանսայի նախագահ Էմանյուել Մակրոնը, Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանեզեն, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և այլ առաջնորդներ։

Ժամանել  է Սիրիլ Ռամաֆոսան՝ Հարավային Աֆրիկայից, և Ուիլյամ Ռուտոն՝ Քենիայից։

Ռուսաստանի, Բելառուսի և Սիրիայի ներկայացուցիչներ հուղարկավորության արարողությանը չեն մասնակցի։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿիևը բանակցում է, որ Հռոմի պապն այցելի Ուկրաինա
Հաջորդ հոդվածըԶոհվածների եւ անհետ կորածների թիվը հասնում է 207-ի