Կիևը բանակցում է, որ Հռոմի պապն այցելի Ուկրաինա

355

Ուկրաինայի իշխանությունները բանակցություններ են վարում այն մասին, որ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանի Կիև։

Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը երկուշաբթի Corriere della Sera թերթին տված հարցազրույցում։

Անցյալ շաբաթ վեհափառը մամուլի ասուլիսում չի պատասխանել այն հարցին, թե կայցելի՞ Կիև։

«Մենք բանակցություններ ենք վարում, որ Ֆրանցիսկոս պապն այցելի Կիև, և ես հավատում եմ, որ վաղ թե ուշ դա կլինի։ Հասկանալի է, որ նրա այցը շատ բաներից է կախված, անգամ նրա առողջությունից։ Չեմ կարծում, թե էթիկայի տեսակետից՝ Մոսկվա այցը ճիշտ է»,- ասել է Պոդոլյակը։

Պապն ինքը հայտարարել է, որ պատրաստ է մեկնել Ուկրաինայի մայրաքաղաք, բայց նաև ցանկություն է հայտնել այցելել Մոսկվա։ Բացի այդ, նա նշել է, որ իր այցը պետք է կոնկրետ օգուտ բերի։

Ինչպես ավելի վաղ ТАСС-ին հաղորդել է աղբյուրը Վատիկանում, վեհափառի այցը Կիև քիչ հավանական է։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԲայդեն․ Չգիտեմ, թե հատկապես ինչ գաղտնի փաստաթղթեր էին պահվում Թրամփի կալվածքում
Հաջորդ հոդվածըՎեսթմինսթերյան աբբայությունում ղողանջում է զանգը