‘
Խորհրդային տարիների դիսիդենտ Մերուժան Հովհաննիսյանը, ով իր երկարամյա տաժանակրությունն անցել է Վլադիմիրի քաղաքական բանտում, որտեղ իր հոգին Է ավանդել Նժդեհը, այսօր վերադարձնելու է իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթն ու հավելում, որ Սերժ Սարգսյանի ստորագրությամբ՝ սույն մեդալը նա ստացել էր 2005 թվականին՝ արիության համար:
Մերուժանը համարում է, որ այն այժմ ոչինչ չարժե, քանի որ գործող իշխանությունը կեղեքում է ժողովրդին ու հայաթափում երկիրը: «Գարեգին Նժդեհ» մեդալով պարգևատրվում են բանակաշինության, ՀՀ ԶՈԻ մարտական պատրաստության և ռազմահայրենասիրական դաստիարակության բնագավառում զգալի ներդրում ունեցող սպաները և ենթասպաները, ժամկետային ծառայության ընթացքում հայրենիքի սահմանների պաշտպանության, զինծառայողների կյանքին սպառնացող վտանգը վերացնելու գործում անձնական խիզախություն ցուցաբերած զինծառայողները: Հայկական բանակի կայացման և ամրապնդման գործում զգալի ավանդ ունեցող անհատները:
‘