‘Վերաքննիչ դատարանը մերժեց Շանթ Հարությունյանի բողոքը’

634

Այսօր Հայաստանի վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Ցեղակրոն» կուսակցության ղեկավար Շանթ Հարությունյանի բողոքը՝ անփոփոխ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի դեկտեմբերի 28-ի` կալանքի ժամկետը 2 ամսով, մինչև մարտի 5-ը, երկարաձգելու:

«Դատապարտվածների հիվանդանոցում» հունվարի 9-ից բուժվող Հարությունյանը նիստին ներկա չի եղել: Իսկ նրա փաստաբան Ինեսա Պետրոսյանը դատարանի հիմնավորումը, որի համաձայն, Հարությունյանին ազատ արձակելու դեպքում նա կսկսի ազդել վկաների վրա, համարեց աբսուրդային, քանի որ որ գործի բոլոր վկաները հանդիսանում են ոստիկանության աշխատակիցներ: Այս կապակցությամբ էլ փաստաբանը դատարանի որոշումը համարում է քաղքականապես մոտիվացված:

Հիշեցնենք, որ Շանթ Հարությունյանը կալանքի մեջ է գտնվում նոյեմբերի 5-ից և մեղադրվում է իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություններ կիրառելու մեջ:

Նախորդ հոդվածը‘Freedom House. Հայաստանը շարունակում է մնալ մասամբ ազատ երկիր’
Հաջորդ հոդվածը‘«Բերկուտցիները» մերկացնում եւ ծաղրում են ցուցարարներին (Տեսանյութ)’