‘Վերաքննիչ դատարանը Վոլոդյա Ավետիսյանին թողեց կալանքի տակ’

985

Այսօր Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի կալանքի ժամկետի երկարացման որոշման բողոքարկման լսումը։ Վերաքննիչը որոշեց առաջին ատյանի հունվարի 14-ի որոշումը թողնել անփոփոխ և Վոլոդյա Ավետիսյանին թողեց կալանքի տակ: Վոլոդյա Ավետիսյանի փաստաբան Արա Զաքարյանի խոսքերով առաջին ատյանի դատարանի որոշումը ակնհայտ ապօրինի որոշում էր և Վերաքննիչ դատարանը այն անփոփոխ թողնելով՝ շարունակեց նույն խախտումը, ինչ առաջին ատյանի դատարանը: «Սա ևս մեկ անգամ ապացույց է այն հանգամանքի, որ մեր մոտ, որպես այդպիսին, անկախ դատական համակարգ գույություն չունի, որ մեր դատական համակարգը ըստ էության կամակատար է»,-նշեց Արա Զաքարյանը: Նա նաև ավելացրեց, որ անպայման բողոքարկելու է դատարանի վճիռը Վճռաբեկ դատարանում:

Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանը ձերբակալվել է 2013թ. սեպտեմբերի 20-ին՝ խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով։

 

Նախորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի՝ 10-15 աստիճանով’
Հաջորդ հոդվածը‘Քաղաքապետարանը հաղորդագրություններ է տարածում, որ քողարկի անգործությունը’