‘Վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ‘

994

Սասնա Ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկը գտնվում է «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում, նրա վիճակը մասնագետները գնահատում են կայուն միջին ծանրության, ի մյուս տուժածը գտնվում է վիրաբուժական բաժանմունքում, և նրա վիճակը գնահատվում է բավարար: Այդ մասին iLur.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին Երեւանի Սասնա ծռեր փողոցի թիվ 2 հասցեում գտնվող նորակառույց շենքի 17-րդ հարկից, դեռ չպարզված հանգամանքներում, վերելակի ճոպանը պոկվել էր, ինչի հետևանքով վերելակն ընկել էր հորանում աշխատողների վրա: Կար երկու զոհ, երկու վիրավոր:

Նախորդ հոդվածը‘Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից ‘
Հաջորդ հոդվածը‘Մուրադ Գրիգորյան. Հանրապետական թեկնածուն վարչական ռեսուրս է աշխատեցնելու ‘