‘Կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից ‘

966

Խանջյան 20 հասցեում կիսակառույցի փլուզման հետևանքով տուժածներից 3-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից, 5-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, իսկ 1-ը՝ վերակենդանացման բաժանմունքում:  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մասնագետները նրա վիճակը գնահատում են  կայուն ծանր։ Այդ մասին  iLur.am-ին հայտնեցին առողջապահության նախարարությունից:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին, ժամը 13.10-ին, ահազանգ էր ստացվել, որ Երևանի Խանջյան փողոցի թիվ 20 կիսակառույց շենքում տեղի է ունեցել փլուզում, տուժել էր 11 մարդ, որոնցից 3-ը չէին հոսպիտալացվել, իսկ 9-ը տեղափոխվել էին հիվանդանոց: Հոսպիտալացվածներից 4-ի վիճակը բժիշկները գնահատել էին ծանր։

 

Նախորդ հոդվածը‘Հայտնաբերվել է «հետախուզման» մեջ գտնվող գնդացիր’
Հաջորդ հոդվածը‘Վերելակի ընկնելու հետևանքով տուժածներից մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում ‘