‘«Վերին Լարսում» խցանված հայկական բեռնատարների թիվը աճում է’

930

Ռուս-վրացական սահմանի «Վերին Լարս» անցագրային կետում շարունակվող անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով շուրջ 300 հայկական բեռնատարներ են կուտակվել: Այդ մասին «Արմենպրեսի» հետ զրույցում նշեց «Ապավեն» միջազգային բեռնափոխադրող ընկերության փոխտնօրեն Արմեն Դավթյանը: «Ռուսական արտակարգ իրավիճակների նախարարությունը սնունդ և տաք թեյ է մատակարարում անցակետում խցանման մեջ հայտնված վարորդներին»,- ասաց Դավթյանը: «Ապավենի» փոխտնօրենը նշեց, որ խցանված 300 ավտոմեքենաներից 200-ն անցակետի ռուսական կողմում են:

Հյուսիսային Օսիայի Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի քարտուղար Յուլիա Ստարչենկոն դեկտեմբերի 6-ին հաղորդել էր, որ «Վերին Լարս» հսկիչ անցագրային կետը փակ է եղանակային վատ պայմանների պատճառով:

Իր հերթին ռուսական Риа-Новости գործակալության փոխանցմամբ՝ մոտ 100 մեծածավալ բեռնատարներ են կուտակվել են ռուս-վրացական սահմանին, ինչի պատճառը եղանակային վատ պայմաններն են: 
Գրոծակալության տվյալներով ռուսական կողմից սահմանին կանգնած է 93 մեծածավալ բեռնատար, որոնցում գտնվում է 180 մարդ:

Նախորդ հոդվածը‘London Chess Classic. Արոնյանը մոտ էր պարտությանը’
Հաջորդ հոդվածը‘Քարիմովը Բարեկեցության և բարգավաճման տարի է հայտարարել’