‘Վերջին 10 տարում ՀՀ-ում կոռուպցիան վարկանիշային ցուցակում աճել է ավելի քան 50 կետով ‘

724

Ծաղր է ժողովրդի հանդեպ: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ այսօր, լրագրողների հետ հանդիպման ընթացքում, այսպես որակեց ԱԺ պատգամավոր, ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը օրերս վարչապետի կողմից հրավիրված՝ կոռուպցիայի դեմ պայքարի խորհդրի նիստը:

Ըստ նրա՝ կոռուպցիայի գծով տասը տարի առաջ Հայաստանը գտնվում էր 75-րդ տեղում, իսկ այժմ՝129–րդ տեղում, այսինքն՝ վերջին տասը տարվա ընթացքում կոռուպցիան աճել է ավելի քան 50 կետով: Արամ Մանուկյանի խոսքով՝ հրավիրված նիստը նպատակ ուներ հավատացնել եվրոպացիներին, որ Հայաստանում քայլեր են կատարվում կոռուպցիան հաղթահարելու համար, սակայն, ըստ բանախոսի, ինքը գիտի, որ եվրոպացիները չեն էլ հավատում դրան:

Հիշեցնենք, որ հինգշաբթի օրը կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի պահանջով «վճռական գործողությունների» պիտի անցնեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ դրան մասնակից դարձնելով ընդդիմադիր ուժերի, հասարակական կազմակերպությունների եւ միջազգային կառույցների։ Այդ պատճառով վարչապետը բոլոր ընդդիմադիր ուժերին հրավիրել է մասնակցելու կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի նիստին:

Նախորդ հոդվածը‘Կարեն Անդրեասյանը խնդրում է 2013-ին ավելացնել ՄԻՊ գրասենյակի համար նախատեսված հատկացումները’
Հաջորդ հոդվածը‘ՀՀ տնտեսական ակտիվության ցուցանիշը անկում է ապրում’