‘Վիկտոր Դալլաքյանը նշանակվեց ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ ‘

700

Սերժ Սարգսյանը Վիկտոր Դալլաքյանին նշանակել է Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ: Համապատասխան հրամանագրում նշված է.

«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը և 16.1-րդ կետը` որոշում եմ.

1. Վիկտոր Դալլաքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի պաշտոնից:

2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության Նախագահի մշտական ներկայացուցչի լիազորությունները վերապահել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վիկտոր Դալլաքյանին»:

Նախորդ հոդվածը‘Չինաստանն իր սպառազինությունը համալրել է առաջին ավիակրով’
Հաջորդ հոդվածը‘Ռուսաստանում և Ուգանդայում ընտրությունների վիճակը ողբերգական է: Հայաստանի մասին գիտնականները մոռացել են’