‘Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով ձերբակալվել է 2 անձ ‘

1159

Ի լրումն ԼՂՀ դատախազության կայքում 30.12.2013թ. տեղադրված` «Սպանության փորձ» վերտառությամբ հաղորդագրության.

2013 թվականի դեկտեմբերի 29-ին տեղի ունեցած` ԼՂՀ ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի մասին հաղորդման կապակցությամբ, լրացուցիչ տեղեկացնում ենք, որ հարուցված քրեական գործի շրջանակներում ԼՂՀ իրավապահ  մարմինների կողմից համատեղ ձեռնարկված օպերատիվ-քննչական գործողությունների արդյունքում ի հայտ է բերվել հանցագործության հետ հնարավոր առնչություն ունեցող անձանց շրջանակը, որոնց պատկանող շինություններում և բնակարաններում օրենքով սահմանված կարգով կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք: Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել են Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Ս.Հ.-ն և Ա.Ա.-ն:

Նախաքննության գաղտնիությունից ելնելով` նրանց տվյալները չեն  հրապարակվում:

ԼՂՀ Գլխավոր դատախազություն  

Նախորդ հոդվածը‘Արամ MP3-ն կներկայացնի Հայաստանը Եվրատեսիլ 2014-ում. Տեսանյութ’
Հաջորդ հոդվածը‘Ավտովթար Վաղարշապատում, կան տուժածներ’