‘Վլադիմիր Դորոխին. Հայկական տարածքում ձերբակալված ադրբեջանցիների մեջ Ռուսաստանի քաղաքացիներ չկան’

673

Հայկական տարածքում ձերբակալված ադրբեջանցիների մեջ Ռուսաստանի քաղաքացիներ չկան: Այդ մասին ասվում է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Դորոխինի` Միլլի Մեջլիսի փոխխոսնակ Բահար Մուրադովային ուղղված պաշտոնական նամակում:

«Ծանոթացել եմ Քելբաջարի շրջանում միջադեպի հետ կապված հուլիսի 18-ի Ձեր հարցազրույցին, որում քննադատական հայտարարություն եք հնչեցնում Ռուսաստանի հասցեին այդ միջադեպի հետևանքով ՌԴ քաղաքացու ձերբակալման փաստի հետ կապված արձագանքի բացակայության առնչությամբ: Պաշտոնապես տեղեկացնում եմ Ձեզ, որ այնտեղ ձերբակալված անձանցից ոչ ոք  Ռուսաստանի Դաշնության քաղաքացի չէ»,- գրել է Դորոխինը:

Նախորդ հոդվածը‘Թոխմախի Մհերի որդին հայտարարություն է տարածել :). «Ժողովուրդ»’
Հաջորդ հոդվածը‘ԱԳՆ. Իրանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը վերականգնելու քայլերը’