Վոլոդինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ին դատապարտում է սովի, ցրտի ու մեկուսացման

159

ԱՄՆ-ը ձգտում է պահպանել իր «իշխանությունն աշխարհի վրա»՝վնաս հասցնելով Եվրոպայի երկրներին և, փաստորեն, նրանց դատապարտելով մեկուսացման։

Այսպիսի կարծիք է ուրբաթ օրն արտահայտել պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինն իր Telegram-ալիքում։

«Վաշինգտոնը Եվրոպային դատապարտում է սովի, ցրտի ու մեկուսացման։ ․․․ Վաշինգտոնը պատրաստ է անել ամեն ինչ՝ աշխարհի վրա իր իշխանությունը պահպանելու համար, և դրա համար զոհաբերելով եվրոպական երկրների քաղաքացիների բարեկեցությունը և տնտեսությունը»,- նշել է Վոլոդինը։

Մասնավորապես, նշել է պետդումայի խոսնակը, ԱՄՆ-ում այսօր հազար խմ գազն արժե 333 դոլար, ընդ որում՝ Վաշինգտոնն այն Եվրոպային վաճառում է 7,3 անգամ թանկ՝ ԵՄ-ի երկրներին դարձնելով անմրցունակ։ Միևնույն ժամանակ, Եվրոպայի երկրներում արժեզրկումն արդեն հասել է 8,9 %-ի, նշել է Վոլոդինը։

«Անտանելի շոգ եղանակը Եվրոպայում ուժեղ հարված է հասցրել գյուղատնտեսությանը։ Բերքը 20 %-ով պակաս է անցյալ տարվա համեմատ։ Զգացվում է էլեկտրաէներգիայի պակաս, որի արժեքը մեկ տարվա ընթացքում բարձրացել է վեց անգամ»,- հավելել է պետդումայի խոսնակը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» հույս ունի այս շաբաթ ձեռք բերել Կազեմիրոյին
Հաջորդ հոդվածըԼիտվայում կոչ են արել չեղարկել ռուսաստանցիներին տրված շենգենյան վիզաները