‘Վորոնեժի մարզում մայրը դանակահարել է իր երկու մանկահասակ երեխաներին’

617

Վորոնեժի մարզում՝ Ալեքսանդրովկա-Դոնսկոե ավանում, այսօր գիշերը անսթափ վիճակում գտնվող մի կին դանակահարել է իր երկու մանկահասակ երեխաներին: Ինչպես ИТАР-ТАСС -ին հաղորդել են Ռուսաստանի ՆԳՆ մամլո ծառայությունից, «չարագործը փորձել է ինքնասպան լինել, սակայն նրան խանգարել են դեպքի վայր ժամանած ոստիկանները»:

Միջադեպը տեղի է ունեցել գիշերը ժամը 2-ին: 1982 թ. ծնված կինը դանակով հարձակվել է 2007 և 2009 թվականներին ծնված իր որդիների վրա: «Ստացած վերքերից երեխաներից մեկը տեղում մահացել է, մյուսին տեղափոխել են հիվանդանոց; Հանցագործը ձերբակալվել է»,- հաղորդել են ՆԳՆ մամլո ծառայությունից:

Նախորդ հոդվածը‘Դուք չեք ցանկանա գործ ունենալ նրա հետ. Օբաման՝ նոր հանձնաժողովի նախագահի մասին’
Հաջորդ հոդվածը‘Թուրքական ավիաուղիների ինքնաթիռը կայծակնահարվել է (տեսանյութ)’