‘
Նախապես արդեն հայտարարվել էր, որ Վերահսկիչ պալատը օպերատիվ վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ: Այդ մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Վերահսկիչ պալատի մամլո խոսնակ Աննա Վարդանյանը՝ հաստատելով «ՉԻ»-ի տեղեկությունները:
Նշենք, որ թերթի տեղեկություններով՝ պալատի պատմության մեջ առաջին անգամ կառույցը օպերատիվ ստուգումներ և վերահսկողություն է սահմանելու 2013 թվականի բյուջեի նկատմամբ:
Խոսնակը հաստատեց նաև այն, որ այսօր՝ հունվարի 8-ին, ՀՀ Վերահսկիչ պալատը՝ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորությամբ, անցկացնելու է խորհրդի նիստ, որի շրջանակներում հայտարարվելու է պալատի առաջիկա անելիքների մասին:
‘