‘Վրաստանը պետք է տնտեսապես «հետաքրքիր» դառնա Ռուսաստանի համար. Բիձինա Իվանիշվիլի’

614

Վրաստանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, Աբխազիան և Հարավային Օսիան  պետք է վերստին Վրաստանի մասը կազմեն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է վարչապետ Բիձինա Իվանիշվիլին:

Իվանիշվիլին վստահություն է հայտնել, որ Ռուսաստանի հետ հավասարը հավասարի պես շփվելու համար Վրաստանը նախ պետք է քաղաքականապես և տնտեսապես «հետաքրքիր» լինի այդ երկրի համար, փոխանցւմ է Georgia Online լրատվամիջոցը:

«Այս փուլում մենք պետք է շտկենք մեր հարաբերությունները Սուխումիի և Ցխինվալիի հետ՝ ցույց տալով, որ վրացական իշխանությունները փոխվել են և շահագրգռված են լավ հարաբերություններ հաստատելու հարցում: Մենք սահմանափակ գործողությունների հնարավորություն ունենք և ստիպված ենք բանակցել ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ, քանի որ այլ ելք չունենք, սա աշխարհաքաղաքական քայլ է»,- ասել է վարչապետ Իվանիշվիլին և հավելել, որ ներկա պահին Թբիլիսին առավելագույն պատրաստակամություն է ցուցաբերել Մոսկվայի հետ հարաբերությունների շտկման հարցում, սակայն Ռուսաստանի կողմից ոչ մի քայլ չի ձեռնարկվել: Վարչապետը հույս է հայտնել, որ Մոսկվան ծանրութեթև կանի իրավիճակը և համապատասխան որոշում կկայացնի:

Նախորդ հոդվածը‘«Զենիթին» պարտություն է գրանցվել’
Հաջորդ հոդվածը‘2013-ին կգնա՞ Վովա Գասպարյանը պետական հանցագործության’