‘Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է արտգործնախարարի հայտարարությունը ԼՂ հակամարտության մասին’

806

Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանություններ է ներկայացրել երկրի արտգործնախարար Մայա Փանջակիձեի հայտարարության կապակցությամբ, որը նա արել է 2013թ. հունվարի 10-ին Լիտվա կատարած իր այցի շրջանակներում, հաղորդում է Грузия Online-ը:

Հայտարարության մեջ ասվում է.

«2013թ. հունվարի 10-ին, Լիտվայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի արտգործնախարարը Լիտվայի խորհրդարանում գործող Եվրոպական ակումբում հանդես է եկել «Վրաստանի քաղաքականությունը ընտրություններից հետո» թեմայով ելույթով:

Ցավոք սրտի, մի շարք ԶԼՄ-ներ սխալ են մեկնաբանել երկխբանավեճը, որն անցկացվել է նախարարի ելույթից հետո:

Առկա է այդ հանդիպման տեսագրությունը, որը անցկացվել է Լիտվայի խորհրդարանի Եվրոպական կենտրոնում (http://www.eib.lrs.lt/), որում նախարարը հստակ նշում է իր դիրքորոշումը հարևան պետությունների հանդեպ: Տեսագրությունը հստակ հաստատում է, որ նախարարի խոսքերի մեկնաբանության հիմքեր գոյություն չունեն: Շահագրգիռ հասարակությունը հնարավորություն ունի, նախարարի խոսքերի հետագա մեկնաբանություններից զերծ մնալու համար, ծանոթանալ տվյալ տեսագրության հետ»:

(Տեսաձայնագրությունը http://media3.lrs.lt/SEIMAS2010/2012/RENGINIAI/eib20130110h1600en.wmv)

Հիշեցնենք, որ ավելի վաղ մի շարք ադրբեջանական ԶԼՄ-ներ հայտնել էին, որ Լիտվա կատարած իր այցի ժամանակ Վրաստանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ անհրաժեշտ է խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունվարի 16-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Բուհերի ռեկտորներին նախագահական են հրավիրել. Մամուլ’