‘Այսօր՝ հունվարի 16-ին սպասվող իրադարձությունները’

1101

iLur.am-ն առանձնացրել է այսօր՝ հունվարի 16-ին կայանալիք ամենաուշագրավ տեղական մի քանի իրադարձություններ:
  • Այսօրվանից գործարկվելու են նոր տեղադրված արագաչափ սարքեր: Գործարկվելու են Երևան քաղաքի Մարշալ Բաբաջանյան, Ծարավ Աղբյուրի, Բագրևանդի և Նորագավիթի 1-ին փողոցներում ու Արտաշատի և Նուբարաշենի խճուղիներում նոր տեղադրված երթևեկության արագության նկատմամբ վերահսկողության արագաչափ սարքերը:
  • Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակությունը այսօր կժամանի Երևան` փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունների նախընտրական փուլը դիտարկելու նպատակով: Նախատեսվում է, որ ԵԽԽՎ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի, Էդվարդ Նալբանդյանի, Աղվան Հովսեփյանի ու նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ:
  • ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա այսօր, ժամը 11:00-ին: Այս մասին հայտնել են ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: Կառավարության նիստերը սովորաբար տեղի են ունենում հինգշաբթի օրերին:
  • Ժամը 13.00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա հունվարի 8-10-ը պաշտոնական հրավերով Բրյուսել այցելած ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակության անդամների մամուլի ասուլիսը: 
  • Ժամը 11:00-ին Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի դահլիճում Next Page հիմնադրամի տնօրեն Յանա Գենովան (Բուլղարիա) ցուցադրելու եւ ներկայացնելու է Հայկական գրատպության 500-ամյակի տարում «Գրքի Հարթակ» երկամյա ծրագրի միջոցով իրականացված եւ 2013-ին պլանավորված նախագծերը:

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ոստիկանությունը ռուսական մաֆիայի գործով 21 վրացու է ձերբակալել’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է արտգործնախարարի հայտարարությունը ԼՂ հակամարտության մասին’