‘Վրաստանի ԱԳ նախարար. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում’

1105

Հունվարի 10-ին Լիտվայում, Խորհրդարանի եվրոպական ակումբի և Արևելյան Եվրոպայի հետազոտությունների կենտրոնի աջակցությամբ, տեղի է ունեցել «Վրաստանի անվտանգության և արտաքին կապերի քաղաքականությունը. շարունակությո՞ւն, թե՞ փոփոխություն» միջոցառումը, որտեղ ելույթ է ունեցել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն, հաղորդում է 1news.az-ը: Ելույթում Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարն արծարծել է  Վրաստանի արտաքին քաղաքականությանը, եվրոպական կառույցներին ինտեգրվելու, երկրի անվտանգությանը, տարածաշրջանային սառեցված հակամարտություններին առնչվող հարցեր: Փանջիկիձեն նշել է, որ Վրաստանը լավ հարաբերություններ ունի տարածաշրջանի երկու հարևան պետությունների հետ: Այն հարցին, թե արդյոք Վրաստանի նոր կառավարության դիրքորոշումը փոխվել է ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, Վրաստանի արտգործնախարարը պատասխանել է. «Վրաստանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է: Անհրաժեշտ է խաղաղություն հաստատել տարածաշրջանում: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է լուծվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»: Լիտվայում Հայաստանի դեսպան Արա Այվազյանն իր ելույթում, դիմելով Փանջիկիձեին՝ ընդգծել է, որ տարբեր հակամարտություններ իրենց յուրահատկություններն ունեն, ուստի և յուրահատուկ մոտեցում են պահանջում: Վրաստանի ԱԳՆ ղեկավարը ևս մեկ անգամ շեշտել է, որ տվյալ հակամարտության հարցում իր երկրի դիրքորոշումը չի փոփոխվել: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը «քցում է» նպաստառուներին կամ հեքիաթներ ու կռուտիտներ. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘5 հանդիպումներ, որոնք արժե դիտել ‘