‘Վրաստանի ԱԳ նախարար. Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը երկրի ապաօկուպացումն է’

648

Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր գերակայությունը երկրի ապաօկուպացումն է, և Վրաստանը երբեք չի համակերպվի իր տարածքային ամբողջականության խախտմանը: Այսպես է պատասխանել Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ դեկտեմբերի 4-ին արած հայտարարությանը, որով նա կոչ էր արել վրացական կողմին՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի վերաբերմամբ չօգտագործել «օկուպացված տարածքներ» արտահայտությունը:

Փանջիկիձեն հայտարարել է, որ Վրաստանը միշտ էլ կպայքարի ինքնիշխանության պահպանման համար, բայց այդ գործընթացը կիրականացվի խաղաղ և դիվանագիտական բանակցությունների շրջանակներում:

«Հակառակ ամեն ինչի, Ռուսաստանի հետ երկխոսությունը հնարավոր է: Կարծում եմ՝ վաղ թե ուշ երկխոսությունը կկայանա»,-նշել է Վրաստանի ԱԳՆ-ի ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘ԱԺ-ն ընդունեց 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը’
Հաջորդ հոդվածը‘Transparency International. Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվը հավասար է 34-ի’