‘Վրաստանի գլխավոր նավահանգիստը վերսկսել է աշխատանքը ‘

616

Այսօր դադարեցվել է Վրաստանի գլխավոր նավահանգիստ Փոթիում դեռևս նոյեմբերի 1-ին սկսված գործադուլը, հաղորդում է ВЗГЛЯД –ի թբիլիսյան թղթակիցը:

Գործադուլավորներին խոստացել են աշխատավարձի 20 տոկոսի բարձրացում դեկտեմբերի 1-ից: Գործադուլը դադարեցվել է այն պահից, երբ բանակցություններին ներգրավվել են էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին և միացայլ արհմիությունների նախագահ Իրակլի Պետրիաշվիլին:

Փոթիում դադարեցվել էր աշխատանքների գրեթե 70 տոկոսը: Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին Փոթիի նավահանգստի գրեթե 1200 աշխատակիցներ, այդ թվում՝ մեքենայացման,նավատորմիղի, տերմինալների և այլ ստորաբաժանումների աշխատողներ, հավաքվել էին նավահանգստի մուտքի առջև և հայտարարել, որ աշխատանքի դուրս չեն գա այնքան ժամանակ, քանի դեռ նավահանգստի ղեկավարությունը չի կատարել աշխատավարձի բարձրացման և աշխատանքային նորմալ պայմաններ ապահովելու վերաբերյալ իրենց պահանջները:

Ի դեպ, նուն լրատվամիջոցի հաղորդման համաձայն՝ նոյեմբերի 8-ին Թբիլիսիում  գործադուլ էին հայտարարել տրանսպորտի վարորդները՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում:

Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հատուկ ծառայություն է ստեղծել, որն զբաղվելու է գործադուլավորների պահանջների ուսումնասիրությամբ:

Նախորդ հոդվածը‘Վերջին մեկ շաբաթվա ընթացքում հրադադարի ռեժիմը խախտվել է 300 անգամ ‘
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ում ԿՀՎ (CIA) ղեկավարին պաշտոնանկ է արվել սիրուհու պատճառով’