‘Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը դադարեցրել է աշխատանքը օրենսդիր մարմնում’

604

Վրաստանի խորհրդարանական փոքրամասնությունը չորեքշաբթի օրը դադարեցրել է իր աշխատանքը երկրի օրենսդիր մարմնում: Այս մասին հայտարարել է Միացյալ ազգային ճակատ ընդդիմադիր խմբակցության ղեկավար Դավիթ Բաքրաձեն, փոխանցում է Georgia Online լրատվական կայքը:

Խորհրդարանական փոքրամասնության նման որոշման պատճառ են հանդիսացել Վրաստանում նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մեծ թվով ձերբակալությունները:

Միացյալ ազգային ճակատի պատգամավորները գտնում են, որ եթե նախորդ կառավարության կողմից նշանակված պաշտոնյաների մեծ մասն այսօր պահվում է բանտում, ապա խորհրդարանական ընդդիմությունն իրավունք չունի օրենսդիր մարմնում ֆասադային ժողովրդավարության պատրանք ստեղծել:

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի ֆինանսների նախարարությանը կից գործող քննչական ծառայությունը վկայի կարգավիճակով հարցաքննության է հրավիրել, այնուհետև ձերբակալել գլխավոր դատախազի նախկին տեղակալ, կրթության նախկին նախարար Նիկա Գվարամիային, էկոնոմիկայի նախկին փոխնախարար Կախի Դամենիային, ինչպես նաև ֆինանսների և էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խեթաղուրիին և «Թելասի» ընկերության գլխավոր տնօրեն Դևի Կանդելակիին: 

Նախորդ հոդվածը‘Կառավարությունը հաստատեց ժողովրդագրական իրավիճակի բարելավման 2013 թվականի պետական ծրագիրը’
Հաջորդ հոդվածը‘ՀՔԾ-ն ստացել է Զուրաբյանի և Օսկանյանի զրույցի գաղտնալսման վերաբերյալ դիմումը’