‘
Վրաստանի խորհրդարանի նոր խոսնակ Դավիդ Ուսուպաշվիլին, որն այդ պաշտոնում ընտրվել է կիրակի օրը, РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, թե խորհրդարանում կստեղծվի հանձնաժողով, որը կզբաղվի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք կատարված հանցագործությունների հետաքննությամբ: «Նոր գլխավոր դատախազ կնշանակվի, փոփոխություններ կկատարվեն ոստիկանական մարմիններում: Մենք մի քանի աղմկալի գործերի ականատեսը կդառնանք: Սակայն ոչ մի դեպքում մենք չպետք է գնանք Ուկրաինայի ճանապարհով՝ նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոյի գործի օրինակով», ասել է Ուսուպաշվիլին:
‘