‘Վրաստանի պաշտպանության նախարարը լքել է երկիրը’

887

Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Դմիտրի Շաշկինն այսօր ֆեյսբուքի իր էջում հաստատել է, որ լքել է երկիրը, սակայն՝ «վերադառնալու հույսով», փոխանցում է Թբիլիսիում vz.ru-ի թղթակիցը։

Նա չի հայտնել, թե ուր է մեկնել, սակայն գրել է, որ հպարտանում է պատիժների իրականացման, կրթության, այնուհետև՝ պաշտպանության նախարարների պաշտոններում իր կատարած աշխատանքով։

«Հարգում եմ վրաց ժողովրդի ընտրությունը, սակայն իմ  և նոր մեծամասնության արժեքները բոլորովին չեն համընկնում։ Ես կիսում էի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իդեալներն ու գաղափարները»,- գրել է նա։

Նա նաև ընդգծել է, որ իր կյանքի ամենաերջանիկ չորս տարիներն անց է կացրել Սաակաշվիլիի կառավարությունում,  և հավելել, որ չի հավատում, թե նոր կառավարությունը կշարունակի դեպի ՆԱՏՕ ուղղված կուրսը:

Հիշեցնենք, որ մինչ այս նամակը Շաշկինը ԱՄՆ-ում  խորհրդակցություններ էր անցկացնում ռազմական ոլորտում համագործակցության հարցերով։

Նախորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը կհետաքննի Սաակաշվիլիի վարչակարգի հանցագործությունները’
Հաջորդ հոդվածը‘Երևանում սպասվում է անձրև և ամպրոպ ‘