‘Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիի ելույթը’

643

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել երկրի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ամենամյա զեկույցը, տեղեկացնում է Interfax-ը: Խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին բացատրել է այդ որոշումը նրանով, որ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր խմբակցությունը դեմ է արտահայտվել մեծամասնության առաջարկած՝ նախագահի լիազորությունները սահմանափակող սահմանադրական փոփոխություններին:

Ընդդիմության ներկայացուցիչ Դավիթ Բակրաձեն իր հերթին ափսոսանք է հայտնել խորհրդարանական մեծամասնության նման որոշման առիթով: Նրա խոսքով, Սակաշվիլին պատրաստ էր ելույթ ունենալ խորհրդարանում եւ բանավիճել պատգամավորների հետ:

«Վրացական երազանք» խմբակցության առաջարկած սահմանադրական փոփոխությունները թույլ կտային խորհրդարանի նիստերն անցկացնել ոչ միայն Քութայիսիում, ինչպես հգիմա է, այլեւ մայրաքաղաք Թբիլիսիում, ինչպես նաեւ՝ նախագահին կզրկեին կառավարությունն առանց խորհրդարանի համաձայնության ցրելու իրավասությունից:

Լուսանկարը՝ Reuters-ի

 

Նախորդ հոդվածը‘Ապահովագրական ընկերությունը «Միսթր Բինի» սուպերքարի վերանորոգման համար 910հզ. ֆունտ է վճարել’
Հաջորդ հոդվածը‘Փարիզում հայտնաբերել են Կուրբեի սկանդալային կտավի «գլուխը»’