‘Ապահովագրական ընկերությունը «Միսթր Բինի» սուպերքարի վերանորոգման համար 910հզ. ֆունտ է վճարել’

1248

Բրիտականական ապահովագրական ընկերությունը համաձայն է հայտնի կինոդերասան Ռոուեն Ատկինսոնին 910 հազար ֆունտ ստեռլինգ վճարել վթարի ենթարկված McLaren F1 սուպերքարի համար, հայտնում է The Daily Telegraph պարբերականը: Հենց այդքան է արժեցել դերասանին պատկանող մեքենայի վերանորոգումը: 2011-ի օգոստոսին «Միսթր Բինը», կորցնելով մեքենայի կառավարումը, ծառի է բախվել: Վթարի հետեւանքով վնասվել են եւ մեքենան, եւ դերասանի ուսը:

Պարբերականը նշում է, որ ապահովագրական ընկերության փորձագետները երկար են մտածել՝ փոխհատուցել վերանորոգման համար անհրաժեշտ ծախսե՞րը, թե նոր մեքենայի արժեքը: Սակայն, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ավտոմեքենայի արտադրությունից 15 տարի անց նրա գինն աճել է հինգ անգամ, ապահովագրական ընկերությունում որոշել են փոխհատուցել վերանորոգման ծախսերը: 

Նախորդ հոդվածը‘ԺՀՄԻԳ-ը բացահայտում է. առաջարկները ԺՀՄԻԳ-ին ներկայացվել են ուշ աշնանը’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիի ելույթը’