‘Վրաստանի խորհրդարանը 190 մարդու ճանաչել է քաղբանտարկյալ’

602

Վրաստանի խորհրդարանը հաստատել է «Քաղաքական բանտարկյալների եւ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց մասին» որոշման նախագիծը: Այն պաշտպանել է 77 պատգամավոր, 14-ը դեմ են քվեարկել, հաղորդում է «Грузия Online»-ը: Մասնավորապես, քաղբանտարկյալների կարգավիճակ է ստացել 190 անձ, իսկ քաղաքական դրդապատճառներով հետապնդվողների կարգավիճակ է տրվել 25 քաղաքացիների:

Այդ որոշման համաձայն` Վրաստանի խորհրդարանն ամենակարճ ժամկետում պետք է ապահովի նշված անձանց ազատումը պատժից ու պատասխանատվությունից կամ երաշխավորի արդար դատարանից օգտվելու նրանց իրավունքը:

Կայքը նշում է, որ քաղաքական դրդապատճառներով հետապնդվող անձանց կարգավիճակ են ստացել նաեւ Շիդա Քարթլիի նախկին նահանգապետ Միխայիլ Կարելին, գործարար Կիբար Խալվաշին եւ Վրաստանի սահմանապահ ոստիկանության նախկին պետ Բադրի Բիցաձեն: 

Նախորդ հոդվածը‘Մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանը’
Հաջորդ հոդվածը‘ԱԻՆ տեղեկագրից. Կանխվել է ինքնասպանության փորձը’