‘
Նախօրեին Վրաստանի խորհրդարանը վերահաստատել է «Համաներման մասին» օրենքը, որի նկատմամբ նախագահ Սաակաշվիլին վետո էր կիրառել: Սա երկրի պատմության մեջ առաջին նմանատիպ դեպքն է, հայտնում է News Georgia լրատվական գործակալությունը:
Ներկա պատգամավորներից 91-ը վետոյի շրջանցմանը կողմ են քվեարկել , 24-ը՝ դեմ:
Առաջիկայում օրինագիծը կրկին փոխանցվելու է նախագահին, որը 7-օրյա ժամկետում պետք է հաստատի կամ վերստին մերժի այն: Եթե Սաակաշվիլին կրկին վետո կիրառի, օրինագիծը կհաստատի խորհրդարանի խոսնակը:
Հիշեցնենք, որ նախագահ Սաակաշվիլին հրաժարվել էր հաստատել համաներման օրինագիծը: Նախագահին դուր չէր եկել քաղբանտարկյալի անտրամաբանական մեծ թիվը և (200 դատապարտյալ, ինչը գերազանցում է ողջ աշխարհումքաղբանտարկյալի կարգավիճակ ունեցող անձանց ընդհանուր թվին) և նաև այն հանգամանքը, որ օրինագծի հաստատման արդյունքում նախատեսվում էր ազատ արձակել լրտեսության համար պատիժ կրող անձանց:
‘