‘Վրաստանի նախկին իշխանությունների օրոք նույնասեռականները շանտաժի միջոցով գաղտնի ծառայությունների մեջ են ներքաշվել ‘

689

Վրաստանի նախկին իշխանությունների օրոք տեղի ունեցած հանցագործությունների շուրջ նոր սկանդալ է հասունացել: Հունվարի 15-ին երկրի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նախկին «ռեժիմի» օրոք նույնասեռական տղամարդիկ անօրինական կերպով ներքաշվել են գաղտնի ծառայությունների գործունեության մեջ, գրում է Georgia Online-ը:

Դատախազության ներկայացուցչի խոսքերից հայտնի է դարձել, որ նույնասեռական գործակալների ներգրավմամբ և օգտագործմամբ զբաղվել է պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը:

 «Ռազմական ոստիկանության նախկին ղեկավար Լեգիս Քարդավայի հրամանով՝ վարչության բարձրաստիճան պաշտոնյաները նույնասեռական կողմնորոշման տղամարդկանց մասին տեղեկատվություն են հավաքել, գաղտնի կերպով տեսագրել նրանց անձնական կյանքի որոշ դրվագներ, այնուհետև տեսանյութերը հրապարակելու սպառնալիքի տակ նույնասեռականներին ստիպել են համագործակցել հատուկ ծառայությունների հետ»,- նշվում  է Վրաստանի գլխավոր դատախազության՝ հունվարի 14-ին տարածած հայտարարության մեջ:

Նունասեռական գործակալները հետագայում բարձրաստիճան պաշտոնյա տղամարդկանց հետ կապվելու և նրանց խայտառակող տարբեր դրվագներ տեսագրելու հրաման են ստացել:

Որպես իր հաղորդած տեղեկությունների ապացույց՝ դատախազությունը մի շարք տեսանյութեր է փոխանցել վրացական հեռուստաալիքներին, որոնցում ցուցադրված անձանց անուններն ու դեմքերը կոդավորված են եղել:

 

Նախորդ հոդվածը‘Ֆրանսիայի ոստիկանությունը ռուսական մաֆիայի գործով 21 վրացու է ձերբակալել’
Հաջորդ հոդվածը‘«Ռեալը» Կակայի հարցում պատրաստ է դիմել ծայրահեղ քայլի’