Վրաստանի ՍԴ-ն «կանաչ լույս» է վառել նախագահի իմպիչմենտի համար

128

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին իմպիչմենտ է սպառնում։ Սահմանադրական դատարանը հիմնական օրենքի խախտում է ճանաչել առանց կառավարության հետ համաձայնեցնելու նրա ուղևորությունները Եվրամիության երկրներ։

Այդ հարցը քննարկվում էր իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախաձեռնությամբ, նախագահ Զուրաբիշվիլիին իշխանությունից հեռացնելու գործընթացի շրջանակներում։

Ըստ օրենքի՝ հարցը լուծվելու է խորհրդարանի քվեարկությամբ։ Իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ է  պատգամավորների երկու երրորդի ձայնը։ «Վրացական երազանքը» ունի 150 մանդատից 84-ը։ Ընդդիմադիր կուսակցությունները հայտարարել են, որ առայժմ չեն պաշտպանում նախագահի հրաժարականի պահանջը։

Նախորդ հոդվածըՔրիստինե Խանումյան. Բլոկադային պատմություններ․ կապրիս N1
Հաջորդ հոդվածըՄԱԿ ԱԽ-ն չի ընդունել Մերձավոր Արևելքի վերաբերյալ ՌԴ-ի բանաձևի նախագիծը