‘Վրաստանում հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը’

688

Վրացական «Geocell» և «Magti» բջջային օպերատորները հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը: Այդ մասին այսօր հայտարարել է «Վրաստանի միջազգային թափանցիկություն» ՀԿ-ի ավագ փաստաբան Էկա Բոկուչավան: Նա հայտարարել է, որ «Geocell»-ի ղեկավար Պասի Կոիստինեան հայտնել է, որ սմարտֆոններից օգտվող «Geocell-ի» 21 000 բաժանորդների հեռախոսները գաղտնալսվում են:

«Արդեն երեք ամիս է՝ մենք աշխատում ենք գաղտնալսումների մասին օրինագծի վրա, որը կներկայացվի խորհրդարան: Օրենքի ընդունումից հետո կորոշվի գաղտնալսման կարգը: Հավանաբար՝ օրինագծի քննարկումը կլինի մյուս տարի: Մենք պահանջում ենք, որ ներքին գործերի նախարարությունում գտնվող գաղտնալսումներ իրականացնող սարքը փոխանցվի բջջային օպերատորներին: ՆԳՆ-ն իրականացնում է նոր սերնդի բջջայինների գաղտնալսում, որոշում է բաժանորդների գտնվելու վայրը: Հավանաբար՝ դժվար կլինի հետ վարժվել այդ արատավոր պրակտիկայից, քանի որ այն որոշ առումով կդժվարացնի գործերի բացահայտումը, սակայն անհրաժեշտ է, որ գաղտնալսումներն արգելվեն»,-հայտարարել է «Վրաստանի միջազգային թափանցիկություն» ՀԿ-ի փաստաբանը:

Նախորդ հոդվածը‘Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը Բրյուսելում բանակցեց եվրաինտեգրման «ճանապարհային քարտեզի» շուրջ’
Հաջորդ հոդվածը‘Իսպանիայում «ռուսական մաֆիայի» դեմ գործողության ընթացքում ձերբակալվել է ութ հոգի’