‘Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը Բրյուսելում բանակցեց եվրաինտեգրման «ճանապարհային քարտեզի» շուրջ’

924

Այսօր ցերեկը Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը մեկնեց  Բրյուսել՝ քննարկելու եվրաինտեգրման վերաբերյալ հետագա անելիքները, հաղորդում է Ուկրաինայի առաջին փոխվարչապետի մամլո ծառայությունը: «Այսօր կառավարական պատվիրակությունը Բրյուսելում՝ բանակցություններ վարեց եվրաինտեգրման «ճանապարհային քարտեզի» նախապատրաստման և իրականացման միջոցառումների փուլերի շուրջ: Հիմնական հանդիպումը եղավ Եվրոպայի ընդլայնման  և եվրոպական քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ»,- Интерфакс-Украина-ին այսօր տեղեկացրել են մամլո ծառայությունից: Ըստ մամլո ծառայության տվյալների՝ պատվիրակությունը գլխավորում է առաջին փոխվարչապետ Սերգեյ Արբուզովը: Պատվիրակության կազմում են Ուկրաինայի եկամուտների, տնտեսական զարգացման և առևտրի, ֆինանսների նախարարները և ազգային բանկի ղեկավարը:

Նախորդ հոդվածը‘Դմիտրի Կիսիլյովը խոստացել է պահպանել РИА Новости-ի բոլոր բրենդները’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում հաստատել են գաղտնալսումների մասին տեղեկատվությունը’