Վրաստանում սողանքի հետևանքով 9 զոհ կա. aliq.ge

431

Վրաստանի Իմերեթիի շրջանի Բաղդաթիի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանքի հետևանքով բոլոր 9 զոհերի մարմինները հայտնաբերվել են, ըստ aliq.ge կայքի` radiotavisupleba.ge լրատվականին հայտնել են Վրաստանի արտակարգ իրավիճակների կառավարման (ԱԻԿ) ծառայությունից:

Վերջին ժամերին փրկարարները փնտրում էին մեկ անհետ կորածի։ Ներքին գործերի նախարարության տվյալներով, աղետի էպիկենտրոնում համապատասխան տեխնիկայով և անօդաչու սարքերով շարունակական որոնողական աշխատանքներ էին իրականացնում ԱԻԿ ծառայության 200-ից ավելի փրկարարներ։ Որոնողափրկարարական աշխատանքներին ներգրավվել է կինոլոգների խումբը։

Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը Իմերեթիի շրջանի Բաղդաթիի մունիցիպալիտետի Ներգեեթի գյուղում սողանք է տեղի ունեցել. հողի տակ է հայտնվել 4 տուն: Սողանքի պատճառն առատ տեղումներն են, հիշեցնում է aliq.ge-ն։

Նախորդ հոդվածըԱսիայի գավաթ․ Կատարի թիմը հաղթեց Իրանին եւ եզրափակիչում է
Հաջորդ հոդվածըԱզգերի լիգա. Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները