Ասիայի գավաթ․ Կատարի թիմը հաղթեց Իրանին եւ եզրափակիչում է

368

Կատարի հավաքականը երկրորդ անգամ անընդմեջ հանդես կգա ֆուտբոլի Ասիայի գավաթի խաղարկության եզրափակիչում։

Կատարում ընթացող մրցաշարի կիսաեզրափակիչում կազմակերպիչները մրցեցին Իրանի հավաքականի հետ եւ առավելության հասան 3:2 հաշվով։

Փետրվարի 10-ին նախատեսված եզրափակիչում Կատարի մրցակիցը կլինի Հորդանանը, որը կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Հարավային Կորեային՝ առաջին անգամ դուրս գալով եզրափակիչ։

2019թ․ Ասիայի գավաթի եզրափակիչում Կատարի թիմը 3:1 հաշվով հաղթել էր Ճապոնիային՝ առաջին անգամ նվաճելով տիտղոսը։

Ասիայի գավաթ, կիսաեզրափակիչ

Իրան — Կատար՝ 2:3

Սերդար Ազմուն, 4, Ալիռեզա Ջահանբախշ, 51, 11մ — Ջասեմ Աբուլսալամ, 17, Ակրամ Աֆիֆ, 43, Ալմոեզ Ալի, 82

Նախորդ հոդվածըՕբամեյանգ. «Հիանալի կլինի, եթե Կլոպը գլխավորի «Բարսելոնան»»
Հաջորդ հոդվածըՎրաստանում սողանքի հետևանքով 9 զոհ կա. aliq.ge