‘Վրաստանում վերականգնել են Ժվանիայի մահվան գործով քննությունը ‘

128

Վրաստանի նորանշանակ արդարադատության նախարար Թեա Ծուլուկիանիի խոսքերով, երկրի նախկին վարչապետ Զուրաբ Ժվանիայի՝ 2005-ին տեղի ունեցած մահվան հանգամանքների հետաքննության գործը գորատեսչության առաջնահերթություններից է լինելու: Մի քանի օր առաջ վերսկսված հետաքննությանը ակտիվ մասնակցում է Ժվանիայի ընտանիքը, հայտնում մէ BBC-ն:

«Գործընթացի մեջ ներառված է Զուրաբ Ժվանիայի եղբայրը, որը պարբերաբար քննչական մարմինններից ստանում է ողջ տեղեկատվությունը՝ իմանալու համար, թե ինչ ուղղությամբ է ընթանում գործը», — հայտարարել է նախարարը:  

Պաշտոնական վարկածի համաձայն, «Վարդերի հեղափոխության» օրերին Սաակաշվիլիի զինակից Զուրաբ Ժվանիայի մահվան պատճառը դժբախտ պատահարն էր. ըստ այդմ, նա վախճանվել է սխալ տեղադրված գազի վառարանի արտանետած հեղձուցիչ գազի հետեւանքով: Սակայն նրա ընտանիքը բազմիցս հայտարարել է, որ չի վստահում քննությանը, պնդելով, որ Ժվանիային սպանել են:  

 

 

 

Նախորդ հոդվածը‘ՖԻԴԵ-ի նախագահը առաջարկում է Արցախում միջազգային շախմատային հանդիպումներ անցկացնել’
Հաջորդ հոդվածը‘Բաց նամակ Արամ Սիմոնյանին. Ես դեպքերի ականատեսն էի, իսկ դուք որտեղի՞ց էիք նայում իրադարձություններին ‘