‘
Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի տվյալներով՝ այսօր ընթացող խորհրդարանական ընտրություններին տեղական ժամանակով ժամը 17:00-ի դրությամբ քվեարկել են ընտրության իրավունք ունեցող քաղաքաքացիների 54 տոկոսը, հայտնում է newsgeorgia.ru-ն:
ԿԸՀ մամուլի խոսնակ Էկա Ազարաշվիլու խոսքերով, այս պահի դրությամ լուրջ խախտումներ չեն գրանցվել:
Նա մեկնաբանել է նաեւ որոշ ընտրատեղամասերում նկատված իրավիճակը, երբ քվեաթերթիկների քանակը չի համապատասխանում ընտրացուցակներում առկա ընտրողմերի թվի քանակին: Վրացական ԿԸՀ-ն դա բացատրե է նրանով, որ ընտրողների մի մասն այս պահին գտնվում է արտասահմանում, ազատազրկման վայրերում կամ զինվորական ծառայության մեջ:
Վրաստանում ընտրությունները ընտրությունները կայացած կհամարվեն ընտրողների ցանկացած մասնակցության դեպքում:
Հոկտեմբերի 1-ին տեղի ուենցող ընտրությունների արդյունքում խորհրդարանի 150 պատգամավորներից 77-ը կընտրվեն համամասնական ընտրակարգով, իսկ 73-ը՝ մեծամասնականով: ԿԸՀ-ի տվյալներով՝ գրանցված ընտրողների թիվը 3 միլիոն 613 հազար 851 է:
‘