‘Վրաստանում 6 նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են ձերբակալվել ‘

693

Վեց վրաստանցի նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ ֆինանսների եւ կրթության նախկին նախարարները բերման են ենթարկբվել հարցաքննությունից հետո:

Ձերբակալվածների թվում են Ֆինանսների եւ էներգետիկայի նախկին նախարար Ալեքսանդր Խետաուրին, կրթության եւ արդարադատության նախկին նախարար, այժմ՝ «Ռուսթավի-2» հեռուստաընկերության տնօրեն Նկիա Գվարամիան, էկոնոմիկայի նախկին նախարար Կախա Դամենիան եւ վրացական  «Գելասի» էներգացանցերի ղեկավար Դեւի Կանդելակին:

Նրանց հարցաքննությունը տեւել է ավելի քան հինգ ժամ:

Ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, նախկին պաշտոնյաները կասկածվում են միայն թղթի վրա գոյություն ունեցող ընկերությանը խորհրդատվության համար 1 միլիոն դոլար փոխանցելու մեջ:

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին պահանջել է ազատ արձակել «Ռուսթավի-2»-ի տնօրենին եւ «դադարեցնել անօրինական գործողությունները»:

 

 

 

Նախորդ հոդվածը‘Վիլանովան քիմաթերապիայի կուրս կանցնի’
Հաջորդ հոդվածը‘Երեւանցիները փորձում են քայլել Կենտրոնի ձնապատ մայթերով (Ֆոտոշարք)’