‘
«Վրացական երազանքը» 2013 թ. նախագահական ընտրություններում թեկնածու չի փնտրի դաշինքից դուրս, հինգշաբթի հայտարարել է դաշինքի պատգամավոր Դավիդ Բերձենիշվիլին, հաղորդում է ВЗГЛЯД-ի թղթակիցը Թբիլիսիից:
«2013 թ. նախագահական ընտրություններում կհաղթի «Վրացական երազանքի» ցանկացած թեկնածու»,- ասել է Բերձենիշվիլին: Նա հերքել է այն ենթադրությունները, թե «Վրացական երազանքի» թեկնածուն կարող է լինել խորհրդարանի նախկին խոսնակ Նինո Բուրջանաձեն: «Եթե մենք դառնանք խորհրդարանական հանրապետություն, ապա, ինչպես վարչապետ Իվանիշվիլին արդեն իսկ ասել է՝ ամենահավանական թեկնածուն Վախթանգ Խմալաձեն կլինի (խորհրդարանի իրավաբանական հանձնաժողովի նախագահը, անվանի սահմանադրագետ)»,- հայտարարել է Բերձենիշվիլին:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին նախագահական ընտրություններում լինելու է Սաակաշվիլիի «Ազգային միացյալ շարժում» կուսակցության թեկնածուն: Սաակաշվիլին ինքը երկրորդ ժամկետից հետո այլևս չի կարող առաջադրվել:
‘