‘Վրաց վարչապետի այցը Երեւան հետաձգվել է’

3123

Վրացական կողմի խնդրանքով Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով: Այն կկայանա Վրաստանի խորհրդարանի կողմից երկրի կառավարության կազմը հաստատելուց հետո, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը։

Հիշեցնենք, Վրաստանի վարչապետի Հայաստան պետք է այցելեր վաղը։ Այցի շրջանակներում նախատեսված էին նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ:

Կառավարությունում Հայաստանի և Վրաստանի վարչապետների բանակցություննրի ավարտին նախատեսված էին Կարեն Կարապետյանի ու Գիորգի Կվիրիկաշվիլիի հայտարարությունները ԶԼՄ ներկայացուցիչների համար:

 

 

Նախորդ հոդվածը‘Վրաստանն ապաքրեականացրեց մարիխուանայի օգտագործումը’
Հաջորդ հոդվածը‘Ջեյ-Զին խոստովանել է, որ դավաճանել է Բեյոնսեին:’